6 ապրիլի 2005 - 12:54 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ Է
Ինչպես PanARMENIAN.Net գործակալության թղթակցին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվության եւ պրոպագանդայի բաժնում, այսօր գիշեր ադրբեջանական ՌՈՒ ստորաբաժանումները հրաձգություն են բաց արել Լեռնային Ղարաբաղի ազատագրման բանակի դիրքերին: Աղբյուրի համաձայն` նման կրակոցները անսովոր չեն, քանզի նման միջադեպեր պատահում են համրյա ամեն օր: Ինչպես նշել են ԼՂՀ ՊՆ-ում, կրակոցները հիմնականում կատարվում են ինքնաձիգների կողմից եւ չեն կարող համարվել հրադադարի խախտում: