4 մարտի 2003 - 21:26 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը հայտարարել է, որ Ադրբեջանում դեռեւս կան քաղաքական բանտարկյալներ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ելույթ ունենալով Զագրեբի մամլո ակումբում Վալտեր Շվիմմերը հայտարարել է, որ եթե Եվրախորհուրդը չընդուներ Ադրբեջանին իր շարքերն, ապա քաղբանտարկյալներից շատերն այնտեղ դեռեւս կգտնվեին բանտերում: «Մենք արդեն ապահովել ենք նրանցից 400-ի ազատ արձակումը, սակայն ստույգ գիտենք, որ մնացած 250 բանտարկյալներից ոմանք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով», - նշել է Վալտեր Շվիմմերը: