7 ապրիլի 2005 - 08:59 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԳԵԴԻՄԻՆԱՍ ԿԻՐԿԻԼԱՍԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասի հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման եղել է զինված ուժերում բարեփոխումների ուղղությամբ հայ-լիտվական համագործակցությունը: Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ձեւավորված գործակցության ներկա մակարդակը:Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի` եվրաինտեգրման գործընթացին: Այդ համատեքստում նշվել է, որ Հայաստանի համար կարող է բավականին օգտակար լինել Լիտվայի` Եվրամիությանն անդամակցության անցած ուղու եւ որպես ԵՄ անդամ գործունեության փորձի համադրումը: