12 հոկտեմբերի 2012 - 10:57 AMT
ՀԿԵ տնօրենը Սևծովյան տարածաշրջանի երկաթուղիների գագաթնաժողովին ներկայացրել է ՀՀ երկաթուղիների զարգացման հեռանկարները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցեց հոկտեմբերի 9-10 Բուխարեստում անցած 2012 թվականի Երկաթուղիների օրերին` ընդլայնված Սևծովյան տարածաշրջանի երկաթուղիների ներդրումների հարցերով գագաթնաժողովի աշխատանքներին: Միջոցառման շրջանակներում ՀԿԵ-ի ղեկավարը մասնակիցներին ծանոթացրեց Ընկերության գործունեության հիմնական նպատակներին և խնդիրներին, ներդրումային քաղաքականությանը, Հայաստանի երկաթուղային համակարգի՝ որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջացքի օղակի հնարավորություններին:

Ինչպես հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը, Վիկտոր Ռեբեցը նաև ներկայացրեց Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի, Իրան-Հայաստան երկաթուղու, հայ-թուրքական սահմանում գտնվող Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի բացման հեռանկարները:

ՀԿԵ-ի գլխավոր տնօրենն երկկողմանի հանդիպումներ ունեցավ Ռումինիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Օվիդիու Իոանն Սիլագիի (Ovidiu Ioan Silaghi) և Երկաթուղիների միջազգային միության գլխավոր տնօրեն Ժան Պիեր Լուբինուի (Jean-Pierre Loubinoux) հետ:

Վիկտոր Ռեբեցը ծանոթացել է նաև ռումինական երկաթուղում գործող փոխադրումների գործընթացին և դիագնոստիկ համակարգին, երկաթբետոնե կոճղերի և ռելսերի ամրացումների նոր տեսակներին, տարանցիկ երթուղիների ձևավորման հնարավորություններին:

Մի շարք ռումինական մեքենաշինական ձեռնարկություններին հետաքրքրեցին Հայաստան շարժակազմի մատակարարման հեռանկարները:

Երկկողմանի հանդիպումների շրջանակներում հայկական և ռումինական կողմի ներկայացուցիչները համագործակցության զարգացման պատրաստակամություն հայտնեցին:

2012 թվականի Երկաթուղիների օրերը՝ ընդլայնված Սևծովյան տարածաշրջանի երկաթուղիների ներդրումների հարցերով գագաթնաժողովն անցել է Եվրոպական երկաթուղային ընկերությունների միության (CER) և Եվրոպական երկաթուղային արդյունաբերության ընկերությունների միության (UNIFE) հովանու ներքո: Միջոցառմանը մացնակցել են 300-ից ավել պատոիրակներ ավելի քան 50 երկրներներից: