12 հոկտեմբերի 2012 - 11:13 AMT
Վիդեոպրեմիերա. Usher – “Numb”

Usher-ն ընկճված ու անօգնական է զգում իր “Numb” երգի տեսահոլովակում: Ապա նա փորձում է դուրս նետել ցավը` զգացմունքային պարով շրջելով ապակե խորանարդի մեջ: Տեսահոլովակը սկսվում է Բեռլինում նրա համերգից մի դրվագով, որտեղ հաղորդավարը հանդիսատեսին բացատրում է, որ երգիչն անկեղծորեն ուզում է լավ շոու մատուցել, բայց չի կարող:

Այս տարի Բեռլինում կայացած համերգն իսկապես նախատեսվածից կարճ էր տևել, քանի որ Usher-ը հիվանդ էր և չէր կարողացել շարունակել ելույթը:

“Numb”-ը երգչի “Looking 4 Myself” յոթերորդ ստուդիական ալբոմից է: Նախքան սինգլի տեսահոլովակի պրեմիերան նա Twitter-ում գրել էր. «Երբեմն մենք մտաբերում ենք հիշարժան պահերը, որոնք մեզ թույլ են տալիս քայլել առաջ, հաղթահարել դժվարությունները, կարողանալ պարզապես վեր կենալ ամեն առավոտ ու շնչել»: