7 ապրիլի 2005 - 09:12 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՎ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՆԱՀԱՆԳԻ ՖԼԵԹՉԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Ապրիլի 6-ին Մասաչուսեթս նահանգի (ԱՄՆ) Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում տեղի կունենա համաժողով` նվիրված ադրբեջանական մշակույթին: Համաժողովին կմասնակցեն տվյալ ուսումնական հաստատության ադրբեջանցի եւ հայ ուսանողները: Այդ մասին հաղորդել է դպրոցի ունկընդիր, «Արեւմուտք, հարավ, Ասիական եւ Կովկասյան ֆորում» կազմակերպության նախագահ Վուղար Մամեդովը: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ քաղաքագիտության եւ կոնֆլիկտոլոգիայի ոլորտի մասնագետներ: Նշենք, որ Ֆլեթչերի դպրոցը տեւական ժամանակ է ինչ կազմակերպում է «մշակույթների երկխոսության միջոցառումներ» հայ եւ ադրբեջանցի ուսանողների միջեւ: Համաժողովը ղեկավարում է դպրոցի պրոֆեսոր, քաղաքագետ Էնդրյու Գեսը: Վերջին անգամ նմանատիպ միջոցառում անցկացվել է մարտի 10-ին: