Կլաուդիո Մարկիզիո. Հայաստանի հետ խաղում մենք պետք է ոչ միայն արդյունք ցույց տանք, այլ նաև լավ ֆուտբոլ

Կլաուդիո Մարկիզիո. Հայաստանի հետ խաղում մենք պետք է ոչ միայն արդյունք ցույց տանք, այլ նաև լավ ֆուտբոլ

PanARMENIAN.Net - «Այս խաղը շատ կարևոր է մեզ համար, մենք պետք է ոչ միայն արդյունք ցույց տանք, այլ նաև լավ ֆուտբոլ: Հայաստանի հավաքականը լավ կազմակերպված թիմ է, և դաշտում մենք պետք է չափազանց ուշադիր գործենք»,-Երևանում բաց մարզումից հետո հայտարարել է Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն:

Հոկտեմբերի 12-ին իտալացիները «Հրազդան» մարզադաշտում ընտրական փուլի շրջանակներում կխաղան Հայաստանի հետ: «Հայաստանի հետ խաղից հետո, մենք հանդիպելու ենք Դանիայի հետ, ուստի մենք պետք է պատրաստ լինենք խաղին: Սակայն, կարող եմ ասել նաև, որ մեր ֆիզիկական պատրաստվածությունը ավելի բարձր է, քան Մալթայի ու Բուլղարիայի հետ խաղերից առաջ»,-ասել է «Յուվենտուսի» խաղացողը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---