12 հոկտեմբերի 2012 - 15:02 AMT
ՖԻՖԱ-ն մտադիր է տոմսերի վաճառքի նոր համակարգ ներմուծել մինչ ԱԱ-2014

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մտադիր է տոմսերի վաճառքի նոր համակարգ ներմուծել մինչ 2014թ. աշխարհի առաջնությունը: Համակարգը դեռ լիովին հուսալի չէ, սակայն պետք է ինչ-որ բանից սկսել»,-ՖԻՖԱ մարքեթինգի գծով տնօրեն Թյերի Վեյլի խոսքն է մեջբերում championat.com-ը:

Նոր համակարգը թույլ կտա այն մարդկանց, որոնց այցելությունը խաղին ձախողվում է, վերավաճառել տոմսը խաղից 2-3 օր առաջ: