Նախագահը հուսով է, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը կծառայի երկու ժողովրդների բարօրությանը

Նախագահը հուսով է, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը կծառայի երկու ժողովրդների բարօրությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին՝ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը նախագահին ներկայացրել են այսօր տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովն իր արդյունավետ աշխատանքով կշարունակի նպաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը, տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ու երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը:

Նախագահը բարձր է գնահատել միջկառավարական հանձնաժողովի դերը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի բնագավառներում, ինչպես նաև գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության ոլորտներում բարձր պայմանավորվածությունների իրականացման գործում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---