12 հոկտեմբերի 2012 - 17:15 AMT
ԱՄՆ-ն վերսկսում է նավթի արտահանումը տևական ընդհատումից հետո

ԱՄՆ-ն վերսկսում է նավիթ արտահանումը տևական ընդհատումից հետո, հայտնում է Լոնդոնի «Ֆայնենշլ թայմս» թերթը:

Ինչպես գրում է թերթը, խոշորագույն էներգետիկ կորպորացիաները՝ ВР, Royal Dutch Shell, ինչպես նաև նավթ վաճառող Vitol ընկերությունը հայտ են ներկայացրել ԱՄՆ կառավարությանը՝ երկրում արդյունահանվող նավթի արտահանման լիցենզիա ստանալու համար:

«Այժմ նավթի արդյունահանման ծավալները հասել են առավելագույնի 1995թ. ի վեր: Պատճառը նորագույն տեխնոլոգիաների կիրառումն է, որոնք թույլ են տալիս նավթ հանել այն հանքավայրերից, որոնք նախկինում անշահութաբեր էին համարվում»,-նշում է թերթը:

Նավթի արտահանման վերսկսումն արտացոլում է նոր իրավիճակը, որ ստեղծվում է աշխարհի խոշորագույն էներգետիկ շուկայում: