12 հոկտեմբերի 2012 - 17:10 AMT
Երևանում կկայանա «Ոսկե աշուն» բարեգործական տոնավաճառը

Հոկտեմբերի 14-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «Ոսկե աշուն» խորագրով ամենամյա բարեգործական տոնավաճառը:

Այն կազմակերպել է Երևանի կանանց միջազգային ակումբը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են հայ արվեստագետների և վարպետների գործեր, կենցաղային յուրօրինակ իրեր, տոնական քաղցրավենիք:

Հանգանակված գումարը հատկացվելու է «Որդեգրիր մի գյուղ» ծրագրին` նպաստելով Հայաստանի սահմանամերձ գյուղերի զարգացմանը:

Ցանկության դեպքում բարեգործությանը կարելի է մասնակցել նաև գնելով խաղարկության տոմսեր, շահող տոմսերը կստանան տարբեր նվերներ: Մեկ տոմսի արժեքն է 500 դրամ: Մուտքն ազատ է: