
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ՃԿՊԱ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Սեյվ դը չիլդրեն» և «Վորլդ Վիժն» կազմակերպություններն ու Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմը հոկտեմբերի 13-ին կանցկացնեն «Կանայք և աղջիկները` աղետներին դիմակայելու տեսանելի և անտեսանելի ուժ» խորագրով միջոցառում-վարժանք: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Վարժանքը նվիրված է Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օրվան և նպատակ ունի բարձրացնել ԱՌՆ գործընթացում հասարակության իրազեկվածությունը գենդերային հարցերի վերաբերյալ, խրախուսել կանանց և աղջիկների մասնակցությունը, ինչպես նաև զարգացնել աղետին դիմակայելու կարողություն¬ները: Կներկայացվեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ԱՌՆ գործում մասնակցությանը խոչընդոտող խնդիրները:
Աղետների նվազեցման հարցում կանանց դերը շատ հաճախ մնում է անտեսանելի կամ չի կարևորվում, չնայած այն փաստին, որ աշխարհի շատ վայրերում կանայք պաշտպանել և վերակառուցել են իրենց համայնքներն ինչպես աղետից առաջ, այնպես էլ դրանից հետո:
Միջոցառման ընթացքում ՃԿՊԱ դասախոսների և ուսանողների կողմից կներկայացվեն փրկարարական վարժանքներ, ավտոտրանսպորտային միջոցի վթարի մոդելավորում, ինչպես նաև փրկարարական ու հակահրդեհային անվտանգության սարքավորումներ:
Միջոցառմանը կմասնակցեն պատասխանատու նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՃԿՊԱ և մանկավարժական համալսարանների ուսանողներ: