ԳԵԴԻՄԻՆԱՍ ԿԻՐԿԻԼԱՍ. ԼԻՏՎԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՃԻՇՏ ՔԱՅԼ ԿԼԻՆԵՐ

PanARMENIAN.Net - «Մենք` քաղաքական գործիչներս պետք է ջանանք, որպեսզի Ցեղասպանությունը չկրկնվի»,- հայտարարել է Լիտվայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գեդիմինաս Կիրկիլասը: Նրա խոսքերով` Ցեղասպանությունը պետք է դատապարտեն բոլորը: «Մենք ցանկանում ենք օժանդակել Հայաստանին ԵՄ-ին անդամակցելու հարցում, որպեսզի ապագայում չկրկնվեն պատերազմներն ու Ցեղասպանությունները»,- նշել է նա: Լիտվացի նախարարը տեղեկացրել է, որ Լիտվայում շրջանառության մեջ չկա Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթ, սակայն նա, որպես քաղաքական գործիչ, գտնում է, որ Լիտվայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ճիշտ քայլ կլիներ, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---