Իսրայելի վարչապետը հերքում է Սիրիայի հետ խաղաղություն կնքելու վերաբերյալ գաղտնի բանակցությունների լուրերը

Իսրայելի վարչապետը հերքում է Սիրիայի հետ խաղաղություն կնքելու վերաբերյալ գաղտնի բանակցությունների լուրերը

PanARMENIAN.Net - Իսրայելական կառավարությունը ուրբաթ օրը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի կառավարության հետ գաղտնի բանակցություններ են տարվում` երկու կողմերի միջև խաղաղություն կնքելու վերաբերյալ, ասվում է իսրայելական վարչապետ Բինյամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Հաղորդվում էր, որ խաղաղության կնքման պայմաններից մեկը Սիրիային Գոլանյան բարձրունքների վերադարձն էր, որոնք օկկուպացվել էին Իսրայելի կողմից `վեցօրյա պատերազմի ընթացքում:

Նեթանյահուն հայտարարել է, որ սա հին և ոչ ռելեվանտ առաջարկություն է: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---