12 հոկտեմբերի 2012 - 20:09 AMT
Թուրք զինվորները բողոքում են բանակում տիրող անարգանքից ու ծաղրուծանակից

Հարյուրավոր թուրք զինվորներ ենթարկվել են ծաղրուծանակի` զինվորական ծառայություն անցնելու ընթացքում, նշվում է Թուրքիայի զինակոչիկների իրավունքների վերաբերյալ հանձնաժողովի զեկույցում, որը ներառում է զինծառայողների 432 վկայություններ:

Ամեն տարի 400 հազար զինակոչիկներ ծառայում են Թուրքիայում 6-18 ամիս:

Ըստ թուրքական օրենքների, բանակին քննադատելը համարվում է օրինախախտում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: