ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԽՈՇՈՐԱՄԱՍՇՏԱԲ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ի դեմս ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ Գերմանիան ի դեմս Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հայկե Ռենատե Փայչի հայ- գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում ապրիլի 7-ին ստորագրել են երկու համաձայնագիր` «Հարավային Կովկաս-Հայաստան. բնության պահպանության ծրագիրը» եւ «Վերարտադրվող էլեկտրաէներգիայի աղբյուրների օգտագործման աջակցության ծրագիրը», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Մասնավորապես, առաջին ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարությանը կհատկացվի 2,2 մլն եվրո: Ինչպես հայտարարել է Վարդան Խաչատրյանը, այդ ծրագիրը հիմնվում է տարածաշրջանում ֆլորայի եւ ֆաունայի պահպանման եւ զարգացման ռազմավարության վրա եւ հանդիսանում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր համագործակցության ոլորտներից մեկը: Փաստաթղթի առաջին փուլում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ենթադրվում է արգելոցի ստեղծում, մասնավորապես, Հայաստանի տարածքում` Արփի լճի շրջակայքում, իսկ Վրաստանում` Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Երկրորդ ծրագրի իրականացման համար Հայաստանին կհատկացվի արտոնյալ վարկ 6 մլն եվրոյի չափով եւ դրամաշնորհ 1,5 մլն եվրոյի չափով: Վարկային գումարը թույլ կտա Հայաստանի ֆինանսական միջնորդներին երկարաժամկետ վարկեր տրամադրել փոքր ՋԷԿ-ին դրանց վերակառուցման, ընդլայնման, կատարելագործման, ինչպես նաեւ երկրում արեւային եւ քամու էներգիայի հնարավոր զարգացման համար: Վարկերը տրամադրվել են 40 տարի ժամկետով տարեկան 0,75 տոկոս տոկոսադրույքով, որոնցից 10 տարին` արտոնյալ հիմքերով: Ըստ նախարարի, կստեղծվի Վերարտադրվող էներգետիկայի հայ-գերմանական հիմնադրամ (ՎԷՀԳՀ), որը հանդես կգա որպես ծրագրի կառավարման միավոր: Գումարը տրամադրվել է հիմնադրամին, որն կօգտագործի այն ընտրված գործընկեր-բանկերի վերավարկավորման համար: ՎԷՀԳՀ ղեկավարությունը կիրականացնեն Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ կառավարության անդամները: Կստեղծվի նաեւ միջգերատեսչական հանձնաժողով (KfW գերմանական բանկի մասնակցությամբ), որի իրավասությունների մեջ կմտնեն մրցույթային կարգով գործընկեր-բանկերի եւ փոքր ՋԷԿ-րի ընտրության չափանիշների հաստատումը, ընդհանուր ռազմավարության եւ ծրագրի նպատակների մշակունը, ինչպես նաեւ ծրագրի իրականացման վերահսկողությունը: Երկու ծրագրերը կգործարկվեն ընթացիկ տարվա աշնանը եւ կտեւեն երկուսից երեք տարի: Վարդան Խաչատրյանը նաեւ տեղեկացրել է, որ ստեղծվող հիմնադրամ կփոխանցվի եւս 15 մլն եվրո Հայաստանում մանր եւ միջին բիզնեսի զարգացման համար, իսկ մոտ ժամանակներս կստեղծվի 30 միլիոն կապիտալով հիմնադրամ էլեկտրաէներգիայի տնտեսման նպատակով: Նշենք, որ ապրիլի 17-21 հայկական պատվիրակությունը կմեկնի Գերմանիա մոտակա 2-3 տարիների համար ֆինանսական համագործակցության ընդհնահուր մոտեցումները մշակելու համար: Նշենք նաեւ, որ հայ նախարարի խոսքերով, Հայաստանը իր վրա վերցրած պարտավորությունների կատարման հետեւողականությամբ զբաղեցնում է 8-րդ տեղը Գերմանիայի 100 ֆինանսական գործընկեր-երկրների թվում:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---