33  12.10.12 - Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը

Իտալիայի հավաքականին հաջողվեց Երևանում 3 միավոր վաստակել

Իտալիայի հավաքականին հաջողվեց Երևանում 3 միավոր վաստակել

PanARMENIAN.Net - 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա հանդիպման երկրորդ կեսում ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան 1:1 հաշվով: Առաջին կեսում աչքի է ինընկել Անդրեա Պիրլոն և Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստները երկրորդ 45 րոպեների ընթացքում ավելի հավաքված ու վստահ էին գործում: Դավիթ Մանոյանը ՅուրաՄովսիսյանի փոխանցումից հետո հիանալի հնարավորություն ուներ գոլ խփելու, սակայն իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գեղեցիկ ցատկով փրկեց իր թիմին:

Մի քանի րոպե անց արդեն իր բարձրության վրա էր Արաս Օզբիլիսը, կիսապաշտպանի հեռահար ուժեղ հարվածը Բուֆֆոնը կարողացավ որսալ միայն երկրորդ փորձից:

Իտալացիներից երկրորդ կեսում առաջինը վտանգավոր պահ կարողացավ ստեղծել Դոմենիկո Կրիշիտոն, որի հարվածից հետո գնդակը քիչ էր մնում հայտնվի Հայաստանի ընտրանու ավագ Ռոման Բերեզովսկու դարպասում: 65-րդ րոպեին Իտալիան հասավ իր նպատակին, Դանիելե Դե Ռոսին առաջ մղեց Եվրոպայի փոխչեմպիոններին՝ 1:2:

Մի պահ թվում էր, թե Յուրա Մովսիսյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն փայլուն գործեց իտալացի պաշտպանը: Իսկ ահա Իտալիան իր պահը օգտագործեց, 3-րդ գնդակը խփեց Պաբլո Օսվալդոն՝ դնելով հանդիպման վերջնակետը:

21  12.10.12 - Ֆուտբոլային երկրպագուները Երևանում Հայաստան-Իտալիա խաղից առաջ
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---