Վարդան Մինասյան. Խաղի ընթացքը մեզ թույլ էր տալիս մտածել հաղթանակի մասին

Վարդան Մինասյան. Խաղի ընթացքը մեզ թույլ էր տալիս մտածել հաղթանակի մասին

PanARMENIAN.Net - «Դժվար է խոսել նման խաղից հետո: Սա մեր լավագույն խաղերից մեկն էր: Մենք այսպիսի խաղ էինք սպասում մեր ընտրանուց: Երկրորդ կեսում մենք լավ սկսեցինք, հավասար հաշվի ժամանակ, ով խփեր, նա էլ կհաղթեր: Ես այս խաղից գոհ եմ, տղաներին էլ եմ այդ մասին ասել հանդերձարանում»,-ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որի սաները ԱԱ ընտրական խաղում 1:3 հաշվով զիջել են Իտալիային:

Նրա խոսքով, 1:1 հաշվի ժամանակ ցանկանում էր գրոհներին ուժ հաղորդել, այդ պատճառով էլ փոխարինման դուրս բերեց Էդգար Մանուչարյանին:

«Սա Իտալիայի ընտրանին է, որը տակտիկապես շատ ուժեղ է: Իտալացիները իրենց պաշտպանությամբ են առանձնանում, բայց մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք նրանց դարպասի մոտ: Խաղի ընթացքը մեզ թույլ էր տալիս մտածել հաղթանակի մասին: Գոլերը մենք անուշադրության պատճառով բաց թողեցինք»,- ընդգծեց նա:

Մարզիչն ընդգծեց, որ ինքը ստեղծում է ապագայի թիմ, որը դեռ ցույց կտա իր կարողությունները:

33  12.10.12 - Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---