13 հոկտեմբերի 2012 - 12:54 AMT
ԱՄՆ հայերն ու հույները կոչ են անում Օբամային ու Ռոմնիին արտահայտվել նրանց հուզող հարցերի շուրջ

ԱՄՆ երկու առաջատար լոբբիստական կազմակերպությունները՝ Ամերիկայի Հունական ինստիտուտն ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ են արել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային ու նախագահության թեկնածու Միթ Ռոմնիին վերջ դնել լռությանը հայերին ու հույներին հուզող հարցերի շուրջ:

«Որպես երկու առաջատար հայկական և հունական կազմակերպություններ մենք կոչ ենք անում Օբամային և Ռոմնիին ներկայացնել այն սկզբունքներն ու գերակայությունները, որոնցով ղեկավարվելու է ԱՄՆ ապագա նախագահի վարչակազմը, այն հարցերի վերաբերյալ, որոնք հուզում են այս երկրի 5 մլն քաղաքացիներին՝ հույներին և հայերին»,-ասվում է Նիկա Լարիգակիսի և Արամ Համբարյանի հայտարարության մեջ: