13 հոկտեմբերի 2012 - 12:37 AMT
Բերդ քաղաքում կկայանա Գնել Մեջլումյանի անվան միջազգային հուշամրցաշարը և գավաթի խաղարկությունը

Հոկտեմբերի 13-14-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում կկայանա ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդլակիր Գնել Մեջլումյանի անվան 7-րդ միջազգային հուշամրցաշարը և գավաթի խաղարկությունը:

Գնել Մեջլումյանի անվան մարզադպրոցում ՖԻԼԱ-ի օրացույցի մրցաշարին կմասնակցեն 1996-1998 թվականին ծնված ըմբիշենրը՝ 130 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և Վրաստանից:

Ի տարբերություն նախորդ մրցաշարերի այս տարի ըմբիշները կպայքարեն նաև թիմային գավաթի համար: Գոտեմարտերը կսպասարկի Գևորգ Սիմոնյանի գլխավորած մրցավարական բրիգադը: