13 հոկտեմբերի 2012 - 12:43 AMT
Գյումրու վագոն-տնակներում ապրող երեխաները զրկված են նախակրթարան ու դպրոց հաճախելու հնարավորությունից

Գյումրու ծայրամասային թաղամասերում գտնվող վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվում են գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված հարյուրավոր ընտանիքներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են «Շիրակ» կենտրոնից` դիտարկումները ցույց են տվել, որ առավել անմխիթար և օտարված վիճակում են գտնվում մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ընտանիքները: Այդպիսի ընտանիքների երեխաները հիմնականում զրկված են ինչպես նախակրթարաններ հաճախելու, այնպես էլ դպրոց կանոնավոր հաճախելու հնարավորությունից, հիմնականում հագուստի, վարձավճարների բացակայության և թերսնվածության պատճառով: