13 հոկտեմբերի 2012 - 13:29 AMT
Օդեսայի ռազմածովային դպրոցում միջադեպ է տեղի ունեցել հայի ու ադրբեջանցու միջև՝ ադրբեջանցուն դատ է սպասում

Օդեսայի ռազմածովային դպրոցում միջադեպ է տեղի ունեցել հայի ու ադրբեջանցու միջև: Ինչպես հայտնում է SalamNews-ը, բախման պատճառ են դարձել 35-ամյա ՀՀ քաղաքացի Կադեչյանի «անվայել արտահայտությունները» ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հասցեին: Արդյունքում Կադեչյանի և 23-ամյա ադրբեջանցի Ռաշիդ Միրզաևի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Հիվանդանոց տեղափոխված Կադեչյանը դիմել է ոստիկանություն, Միրզաևը ձերբակալվել է:

Շուտով տեղի կունենա դատը, որտեղ Ադրբեջանի քաղաքացու դատավճիռը կկայացվի:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: