8 ապրիլի 2005 - 13:09 AMT
ԱՆԱՏՈԼԻ ԴՐՅՈՒԿՈՎ. «ԿՈՎԿԱՍ» ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ-ՓՈԹԻ ԵՐԿԱԹՈՒՂԱԼԱՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
«Հայաստանում իմ ներկայության 6 տարիների ընթացքում տեղի են ունեցել շատ իրադարձություններ ինչպես հանրապետությունում, այնպես էլ հայ-ռուսական հարբերություններում»,-հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` նվիրված ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի հետ: Դեսպանի համար դիվանագիտական գործունեության գագաթնակետ է համարվում հավատարմագրված երկրում իր երկրի նախագահի այցի կազմակերպումը, նշել է Անատոլի Դրյուկովը` հիշեցնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Հայաստան կատարած այցը: Ռուս դիվանագետը խորը գոհունակություն է հայտնել այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարության միջեւ առկա քաղաքական համագործակցության մակարդակով: Անատոլի Դրյուկովը նշել է ռուս եւ հայ նախագահների, վարչապետների, նախարարների, գերատեսչությունների ղեկավարների ակտիվ շփումները: «Ես կարծում էի, որ Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ կան շատ ակտիվ շփումներ, սակայն, գալով Երեւան, ես համոզվեցի, Հնդկաստանը այդ առումով շատ է հետ մնում Հայաստանից»,-նշել է դիվանագետը: Նա հոտւկ ընդգծել է մշտական խորհրդատվությունները Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ-րի միջեւ հարցերի լայն շրջանակով: Դա թույլ է տալիս համակարգել քայլերը միջազգային ասպարեզում եւ առաջ տանել երկու երկրների շահերից բխող գիծը, ավելացրել է նա: Անատոլի Դրյուկովը նշել է ռազմական եւ ռազմատեխնիկակն համագործակցության զարգացումը վերջին տարիներին: Նրա խոսքերով, դժգոհություններ կային առեւտրատնտեսական ոլորտում շփումների պասիվության վերաբերյալ, սակայն դրա համար կային պատճառներ` Հայաստանի մեկուսացումը Ռուսաստանից բացասաբար անդրադարձավ առեւտրային հարաբերությունների վրա: Այսօրվա դրությամբ առեւտուրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կայուն բնույթ է կրում, եւ Ռուսաստանը Հայաստանի տնտեսություն հիմնակն ներդնողներից է: 2004 թվականին ռուսական ներդրումների ծավալը Հայաստանի տնեսության մեջ կազմել է մոտ 70 մլն դոլար, նշել է Դրյուկովը: Նրա խոսքերով, ռուսական ներդրումների հիմնական ուղղություններն են գունավոր մետալուրգիայի, էներգետիկայի, շինարարության, մեքենաշինության, բանկային եւ ապահովագրական ոլորտները: «Ես գտնում եմ, որ կան շատ մեծ ձեռքբերումներ երկկողմ հարաբերություններում: Մենք ապրում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում, եւ այն, որ ռուսական կապիտալը սկսել է մուտք գործել Հայաստան, վկայում է հանրապետության կայունության եւ ակնկալվող շահույթի մասին»,-նշել է դիվանագետը: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային համագործակցության համատեքստում Անատոլի Դրյուկովը հատուկ նշել է, որ երկաթուղալաստային փոխադրման բացումը «Կովկաս» նավահանգիստ-Փոթի երթուղով բազմամյա շրջափակման ճեղքում է նշանակում եւ մեծ ձեռքբերում է առեւտրային հարաբերությունների զարգացման առումով: Ընդ որում նա նշել է, որ «հայկական բեռների» սակագները հաստատվում են ՌԴ ներքին չափանիշներով, ինչը թույլ կտա հայ եւ ռուս ձեռներեցներին օգտագործել այդ հնարավորությունը համագործակցությունը խորացնելու համար: Ա.Դրյուկովի խոսքերով, անցյալ տարի եղել է համագործակցության որոշ անկում ալմաստների ոլորտում: Դեսպանը համոզվածություն է հայտնել, որ ընթացիկ տարում ձեռք կբերվի համապատասխան համաձայնագիր եւ համագործակցությունը այդ ոլորտում կվերականգնվի: