13 հոկտեմբերի 2012 - 13:50 AMT
ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2012թ. ֆինանսական տարում կազմել է 1,1 տրլն դոլար

ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2012թ. ֆինանսական տարում կազմել է 1,1 տրլն դոլար:

Նախորդ ֆինանսական տարվա համեմատ դեֆիցիտը կրճատվել է 207 մլրդ դոլարով: Հարկերի մուտքերն աճել են 6,4 տոկոսով՝ հասնելով 2,4 տրիլիոն դոլարի: Կառավարության ծախսերը կրճատվել են 1,7 տոկոսով՝ մինչև 3,5 տրլն:

Բարաք Օբամայի նախագահությունը համընկավ վերջին չորս տարիներին այն ցուցանիշի հետ, երբ բյուջեի պակասուրսը գերազանցել է տրիլիոնը: Նախընտրական ծրագրով Օբաման խոստացել էր զգալիորեն կրճատել պակասուրդը 10 տարվա ընթացքում, հայտնում է Ռոսբալտը: