Ստեֆան Էլ Շաարավի. Ես շատ ուրախ եմ, որ դաշտ դուրս եկա Հայաստանի հետ խաղում

Ստեֆան Էլ Շաարավի. Ես շատ ուրախ եմ, որ դաշտ դուրս եկա Հայաստանի հետ խաղում

PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավին, որը Հայաստանի հետ խաղում 60-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իր զգացմունքներն է հայտնել պաշտոնական խաղում ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հանդես գալու վերաբերյալ:

«Ես շատ ուրախ եմ, որ դաշտ դուրս եկա Հայաստանի հետ խաղում,-մեջբերում է նրան Football Italia-ն:-Ափսոս, գոլ խփել չստացվեց: Սակայն առջևում էլի խաղ կա, ես կաշխատեմ լավագույնս ինձ դրսևորել: Կարող եմ ասել, որ այժմ իմ կարիերայի մեծագույն պահերն են»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---