«Միկան» Շախմատի կանանց Եվրոպայի գավաթի երկրորդ տուրում զիջել է «Յուգրային»13 հոկտեմբերի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Միկա» շախմատի ակումբը Շախմատի կանանց Եվրոպայի գավաթի երկրորդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջել է «Յուգրային» Խանտի Մանսիյսկից: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը հաղթել է Բաիրա Կովանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Մարինա Ռոմանկոյի հետ: Հարիկա Դրոնավալին և Լելա Ջավախիշվիլին պարտություն են կրել: «Միկան» մեկ միավորով 4-րդ տեղում է, մրցաշարի առաջատար «Յուգրան» ունի 2 միավոր: 3-րդ տուրում «Միկան» կխաղա Մոնտե Կառլոյի Cercle d’Echecs դեմ: Եվրոպայի ակումբային գավաթը կավարտվի հոկտեմբերի 18-ին: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար՝ հետո 30 րոպե մինչ պարտիայի ավարտը 30 վայրկյան հավելումներով յուրաքանչյուր քայլի համար, առաջինից սկսած: 2006թ. «Միկան» դարձել է Եվրոպայի գավաթի հաղթողը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |