13 հոկտեմբերի 2012 - 14:22 AMT
Քլինթոն. ԱՄՆ-ն պետք է շարունակի սատարել ժողովրդավարությանը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ն պետք է շարունակի սատարել ժողովրդավարությանը Մերձավոր Արևելքում, անկախ բռնության բռնկումներից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ըստ նրա, Վաշինգտոնի վերաբերմունքը երիտասարդ ժողովրդավարություններին, որոնք վերապրեցին «արաբական գարունը», չպետք է փոխվի «բռնության ակտերի պատճառով, որոնց ետևում փոքրաթիվ ծայրահեղականներ են»:

«Մենք խոստովանում ենք, որ անցումը ժողովրդավարությանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ գործը չէ: Մենք չենք կարող այստեղ հաղթել կամ տանուլ տալ: Սակայն, մենք պետք է սատարենք նրանց, ով ամեն օր աշխատում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վրա: Դա կհանգեցնի առավել ունակ դեմքերի հայտնվելուն համաշխարհային ասպարեզում և տևական կայունության»,-ասել է Քլինթոնը, հայտնում է «Ռոսբալտը»: