Աբովյան փողոցում վերաբացվել է «Սիրում է, չի սիրում» քանդակը

Աբովյան փողոցում վերաբացվել է «Սիրում է, չի սիրում» քանդակը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցել է Թերեզա Միրզոյանի «Սիրում է, չի սիրում» քանդակի վերաբացման հադիսավոր արարողությանը:

21 տարի առաջ քանդակը վանդալիզմի հետևանքով ջարդվել էր: «Սիրում է, չի սիրում» քանդակի բնօրինակը ձուլված է եղել դրվագման եղանակով: Վերականգնված տարբերակը բրոնզաձույլ է և վերատեղադրվել է Աբովյան փողոցում, նախկին վայրից քիչ հեռու: Թերեզա Միրզոյանի դուստրը և քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը քանդակը վերականգնել են բնօրինակի էսքիզներով:

Քանդակի վերաբացման արարողությանը մասնակցել են քանդակագործի ընտանիքի անդամները, արվեստագետներ ու արվեստասերներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---