9 ապրիլի 2005 - 08:46 AMT
ՀՀ-ՈՒՄ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ԻՐ ՀԵՏՆՈՐԴԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՎ ՍԻՐՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ապրիլի վերջին` մայիսի սկզբին Հայաստան կժամանի Ռուսաստանի նոր դեսպան Նիկոլայ Պավլովը: Այդ մասին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավրտին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր դեսպան նշանակելու վերաբերյալ հրամանագիրը: Պատասխանելով իր հետագա դիվանագիտական գործունեության մասին հարցին` Անատոլի Դրյուկովը նշել է, որ Հայաստանը իր 45-ամյա կարյերայի վերջին կետն է եւ Մոսկվա վերադառնալուն պես հրաժարական է տալու: «Սակայն ես չեմ պատրաստվում թիկնել բազմոցին, քաղհան անել կամ կոլորադյան բզեզներ հավաքել, ես կզբաղվեմ ակտիվ հասարկական գործունեությամբ»,-ավելացրել է Ա.Դրյուկովը` ցանկանլով իր հետնորդին հարգանքով եւ սիրով վերաբերվել Հայաստանին: «Այդ դեպքում բոլոր հարցերը կլուծվեն պատշաճ կերպով»,-ընդգծել է ռուս դիվանագետը: