Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է ճկունություն ցուցաբերել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում

Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է ճկունություն ցուցաբերել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ճկունություն ցուցադրել, որպեսզի նվազեցնի միջազգային հանրության անհանգստության մակարդակն ԻԻՀ միջուկային խնդրի վերաբերյալ և բանակցություններ անցկացնել հարստացված ուրանի հարցի շուրջ, հաղորդում է Press TV-ն:

Պաշտոնյայի խոսքով, ճկուն դիրքորոշումը կարող է ցուցադրվել, եթե Թեհրանին երաշխավորեն հարստացված ուրանի առաքումներ համաշխարհային ատոմային ծրագրի կարիքների համար:

Միաժամանակ, ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դա չի նշանակում, որ Իրանն իրավունք չունի ինքնուրույն մինչև 20 տոկոս ուրան հարստացնել:

,- ասել է Մեհմանփարասթը, նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես խաղաղ նպատակների և ԻԻՀ միջուկային ծրագիրը քննարկելիս կողմերի ճկունությունը պետք է փոխադարձ լինի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---