2005 ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՌՆԱԼ ԵԽ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԻ 9 ապրիլի 2005 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն խորհրդակցություն է անցկացրել Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությանն առնչվող պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել է ընտրություններին, կուսակցություններին, տեղական ինքնակառավարմանը, մարդու իրավունքներին, ԶԼՄ-ներին եւ մի շարք այլ բնագավառներին վերաբերող օրենքները բարեփոխելու պարտավորությունների կատարման ընթացքը: Հանձնաժողովի անդամները տեղեկացրել են, որ արդեն իսկ Եվրախորհրդի վենետիկյան հանձնաժողովին են ուղարկվել վերջինիս առաջարկների հիման վրա բարեփոխված օրենքների նախագծերը: Քննարկվել են նաեւ սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է Սահմանադրության բարեփոխումների գործընթացը չդանդաղեցնելու եւ փոխհամաձայնեցվածության բարձր աստիճան ունեցող վերջնական նախագիծ ձեւավորելու անհրաժեշտությունը: Հանձնաժողովի անդամների ներկայացմամբ, եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծը արժանանա Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ դրվի հանրաքվեի, ապա Հայաստանը 2005 թվականը կավարտի Եվրախորհրդին անդամակցելու ժամանակ ստանձնած պարտավորությունները կատարած: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |