Հյուսիսային պողոտայում փողոցային բասկետբոլ են ցուցադրում

Հյուսիսային պողոտայում փողոցային բասկետբոլ են ցուցադրում

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Հյուսիսային պողոտայում փողոցային բասկետբոլի` այսպես կոչված սթրիթբոլի մրցույթ է անցկացվում: Մրցույթի մասնակիցներից Հովսեփ Ավագյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գրեթե բոլոր մասնակիցները Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողներ են: Նրա խոսքով` բոլորն էլ արդեն մի քանի տարի զբաղվում են բասկետբոլով, իսկ այսօրվա սթրիթբոլի մրցույթը ցուցադրական ելույթ է:

Մրցույթին մասնակցում են 6 թիմեր` Polytechnik, Reverse, Snake, Sniper, Best և Power Slam:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---