Կարապի լճում վինդսերֆինգի ցուցադրական ելույթներ են ընթանում

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Կարապի լճում կազմակերպվել են վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ: Ժամը 17:00-ից ելույթ են ունենում «Երևանի առագաստային ակումբ» ՀԿ վինդսերֆինգի խմբի անդամները: Ելույթների կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ մասնակիցները 12-14 տարեկան երեխաներ են:

«Ակումբը երկու կենտրոն ունի` Երևանում և Սևանում: Իհարկե, Կարապի լիճը լավագույն վայրը չէ նման մրցույթների կազմակերպման համար` հաշվի առնելով լճի փոքր խորությունն ու քամու գրեթե բացակայությունը: Բայց և այնպես, սա ցուցադրական մրցույթ է, որի նպատակը երևանցիներին այս մարզաձևին ծանոթացնելն է»,- նշեց նա` հույս հայտնելով, որ Հայաստանում վինդսերֆինգը մոտ ժամանակներս լայն տարածում կգտնի:

Ցուցադրական ելույթները կտևեն մինչև ժամը 19:00-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---