Հենրիխ Մխիթարյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու Ռաֆայել Վահանյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ են ստացել

Հենրիխ Մխիթարյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու Ռաֆայել Վահանյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ են ստացել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում, «Էրեբունի-Երևան» տոնական հանդիսությանունների շրջանակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 12-ի որոշումը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արարողակարգի համաձայն, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին և ճանաչված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն նվիրումով ու եռանդով կշարունակեն իրենց գործունեությունը` ի փառս մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---