15 հոկտեմբերի 2012 - 10:36 AMT
Էջմիածնում տեղի կունենա աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը

Հոկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի կունենա «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և Էջմիածնի քաղաքապետարանի կողմից համատեղ կազմակերպված «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ՚»միջոցառումը: Այն կանցկացվի Էջմիածնի քաղաքապետարանին հարող տարածքում:

Միջոցառումը կիրականացվի ԱՄՆՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում:

Տոնավաճառին կմասնակցեն և իրենց արտադրանքները կներկայացնեն հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:

Միջոցառումը նվիրվում է Էջմիածին քաղաքի տարեդարձին և«Հայաստանի պատանեկան նվաճումներ»կազմակերպության գործունեության 20 - ամյակին: Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը: