15 հոկտեմբերի 2012 - 11:51 AMT
Ընթացիկ տարում ՀՀ 5 քաղաքացիներ ապաստան են խնդրել Էստոնիայում

Ընթացիկ տարվա 9 ամսում Էստոնիայում ապաստան ստանալու համար դիմել է 68 մարդ, որից 34-ը՝ Վրաստանի քաղաքացիներ են, հայտնում է Էստոնիայի ոստիկանության ու սահմանապահ պաշտպանության դեպարտամենտը:

Ապաստան են խնդրել նաև ՌԴ 6 քաղաքացիներ, Հայաստանի 5, Վիետնամի, Բելառուսի ու Սիրիայի 4-ական քաղաքացի, և 3-ական Թուրքիայի ու Պակիստանի քաղաքացի: Մեկական միջնորդագիր է ստացվել Կոտ դը Իվուարլի, Կոնգոյի, Թունիսի, Ղազախստանի ու Գվինեայի քաղաքացիներից:

Ընդամենը 9 ամսում ապաստան է ստացել 7 մարդ, որից 2 Հայաստանի քաղաքացիներ են, 3-ը՝ Սոմալիի և 2-ը՝ Ռուսաստանի:

8 խնդրագրի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: