11 ապրիլի 2005 - 10:22 AMT
ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ V ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՆ
Ապրիլի 21-ից 29-ը Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների Զինված ուժերի V Սպարտակիադան`նվիրված Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին: Մրցումներ կլինեն 6 սպորտաձեւերով` ազատ ոճի ըմբշամարտ, հրաձգություն, արմռեսլիգ, ծանր աթլետիկա, ծանրաքարային սպորտ եւ բազմամրցություն: Սպարտակիադային կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Ղըրղզստանի, Տաջիկստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի հավաքականները: «Այդ խոշոր մարզական իրադարձության հիմնական գաղափարը բարեկամության եւ համագործակցության խորացումն է այն պետությունների միջեւ, որոնց ժողովուրդները միասին են պայքարել մեր երկրի ազատության եւ անկախության համար»,-նշել են Լենինգրադյան ռազմական մարզի (ԼՌՄ) բանակի սպորտակումբի մամլո ծառայությունում: