15 հոկտեմբերի 2012 - 15:09 AMT
ՀՀ ՊՆ. ՀԱՊԿ-ը կենսունակ է թե քաղաքական, թե ռազմական առումով

Այս տարին ԶՈՒ համար առանձնահատուկ էր` հագեցած զորավարժություններով, մասնավորապես ՀԱՊԿ և հրամանատարաշտաբային:

Այսօր ՊՆ-ում տեղի ունեցավ ամփոփիչ ասուլիս:

«ՀԱՊԿ զորավարժություններն առաջինն էին, որ անցկացվեցին ՀՀ տարածքում և որին մասնակցեցին այլ պետությունների զորամասեր: Զորավարժությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը կենսունակ է` թե քաղաքական, թե ռազմական առումով: Հերոսություն չէր, ուղղակի մենք տեսանք գործառույթների գերազանց կատարում»,- նշեց գեներալ- մայոր Իշխան Մաթևոսյանը: «ԶՈւ-ում առաջին անգամ անցկացվեց հրամանատարաշտաբային13 օր տևողությամբ զորավարժություն, որին մասնակցում էին ԶՈՒ հիմնական մասը: Այդ ընթացքում փորձարկվել է նոր ռազմատեխնիկա` հակատանկային նոր միջոցներ և հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր: ՀՀ և ԼՂՀ ՀՕՊ ուժերը մշակվել են պաշտպանական և հակահարձակողական գործողություններ և մեխանիզմներ հավանական հակառակորդի դեմ», - նշեց գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: