
«Մեր զինտեխնիկան ունի 300 կմ հեռահարություն և կետային հարվածի հնարավորություն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Հին սպառազինությունը նորով փոխարինելու ուղղությամբ պլանային կարգավորումներ են իրականացվում: Հետևում ենք հակառակորդի կողմից գնված զինտեխնիկայի որակին և ծավալին, նրանց զորավարժությունների պլաններին», -հավելեց նա :
Գեներալ -մայորն առանձնացրեց, որ պլանավորվել են հրթիռային հարվածներ հակառակորդի ռազմական և տնտեսական ենթակառույցների, Ադրբեջանի դեպքում` նավթահանքերի դեմ, ընդգծելով, որ հայկական զինված ուժերը ոչ մի դեպքում չեն հարվածի քաղաքներին և խաղաղ բնակչությանը: