15 հոկտեմբերի 2012 - 17:54 AMT
Նոբելյան մրցանակն էկոնոմիկայի ոլորտում շնորհվել է Էլվին Ռոթին և Լլոյդ Շեփլիին

2012 թվականի Նոբելյան մրցանակն էկոնոմիկայի ոլորտում շնորհվել է ամերիկացիներ Էլվին Ռոթին և Լլոյդ Շեփլիին: Հաղթողների անունների հրապարակումն այս անվանակարգում եզրափակեց մրցանակների շնորհումը, որը սկսվել էր Ստոկհոլմում հոկտեմբերի 8-ին: Յուրաքանչյուր անվանականրգում մրցանակի գումարը 8 մլն շվեդական կրոն է՝ 1,2 մլն դոլար: Քանի որ դափնեկիրներն երկուսն են, գումարը կկիսվի հավասար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մրցանակն այս տարի հանձնվել է տնտեսական մոդելավորման ակնառու օրինակի համար: