15 հոկտեմբերի 2012 - 16:44 AMT
Բլատերը մտադիր է դիմել Կուբայի իշխանություններին Կանադայում մի քանի ֆուտբոլիստների փախուստի պատճառով

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ մտադիր է դիմել Կուբայի իշխանություններին կապված նրա հետ, որ ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ անցած շաբաթ լքել են թիմը կանադական թիմի հետ հանդիպմանը մեկնելու ժամանակ, հաղորդում է ԱՊ-ը:

Կուբայի հավաքականը 15 խաղացողների կազմով մեկնել է Տորոնտո, սակայն ընտրական մրցաշարի խաղին ժամանել են միայն 11 հոգի: Հանդիպումը, որը կայացել է հոկտեմբերի 12-ին, ավարտվել է 3:0 հաշվով` հօգուտ Կանադայի հավաքականի:

«Մենք չենք կարող ուղղակի կանգնել և նայել, իրավիճակն այդպես չի շտկվի: Ես անձամբ կգրեմ Կուբայի սպորտային իշխանություններին, ինչպես նաև կփորձեմ նրանց միջոցով հանձնել երկրի կառավարությանը հղած ուղերձի պատճենը»,- ասել է Բլատերը:

Միջադեպը տեղի է ունեցել 9 ամիս անց այն բանից հետո, երբ Կուբայի հավաքականի երկու ֆուտբոլիստներ թաքնվել են ԱՄՆ-ում` Վանկուվերում կանադացիների հետ խաղից հետո: