11 ապրիլի 2005 - 10:40 AMT
ՕՏՏԱՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ
Ապրիլի 8-ին Օտտավայում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին, որը կազմակերպել է Օտտավայի համալսարանների հայկական ուսանողական միությունը, Կանադայում Հայաստանի դեսպանատան եւ երկրի հայ համայնքի աջակցությամբ, հաղորդում է «Երկիր» թերթը: Միջոցառման շրջանակներում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել են հայ եւ օտարերկրյա հեղինակների գրքեր` նվիրված ցեղասպանությանը, այդ ողբերգությունը վերապրած հայերի հիշողություններ, հոդվածներ ցեղասպանության մասին, տարբեր ժամանակաշրջաններում հրապարակված հայկական եւ արտերկրյա մամուլում: Ցուցադրվել է հայտնի բրիտանացի կինոռեժիսոր Մայքլ Քոննորիսի «Մոռացված ցեղասպանություն» ֆիլմը: Միջոցառմանը ներկա են եղել Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապյանը եւ այդ երկրում Թուրքիայի դեսպանատան խորհրդականը: