ՀԲԸՄ և ՀՕՄ-ը պատրաստ են լուծել սիրիահայերի բնակարանային խնդիրը , եթե նրանք համաձայնեն ապրել Երևանին հարակից քաղաքներում

ՀԲԸՄ և ՀՕՄ-ը պատրաստ են լուծել սիրիահայերի բնակարանային խնդիրը , եթե նրանք համաձայնեն ապրել Երևանին հարակից քաղաքներում

PanARMENIAN.Net - Այսօր, 2012թ գործունեության հաշվետվությունը ներկայացնելով, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաև սիրիահայերի խնդիրներին:

«5 հազար սիրիահայ`1500 ընտանիք, արդեն ապրում է Հայաստանում: 500 երեխա այցելում է դպրոց, 200 ուսանող սովորում է տարբեր բուհերում: Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ աշխատանքը: Սիրիահայերը սովոր են իրենց գործն ունենալ`իրենց խոսքով «խանութը»: Այնուամենայնիվ քայլեր ձեռնարկվում են նրանց աշխատանքի տեղավորելու համար», - նշեց նախարարը:

ՀԲԸՄ և ՀՕՄ-ը պատրաստակամություն են հայտնել լուծել բնակարանի խնդիրը, պայմանով, որ նրանք կապրեն ոչ թե Երևանում, այլ հարակից քաղաքներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---