ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր չէ փակել ներկայացուցչությունը Հայաստանում

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր չէ փակել ներկայացուցչությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր չէ փակել ներկայացուցչությունը Հայաստանում՝ անկախ ՀՀ կառավարության քննադատությունից հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության ռուսական ծրագրի հասցեին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտարարել է ՌԴ ԴՄԾ փոխղեկավար Եկատերինա Եգորովան:

«Ներկայացուցչությունն աշխատում է: Կարծում եմ, որ լավ արտահայտվեց ՀՀ-ում մեր դեսպանն այդ հարցում»,-ասել է նա:

Հայկական կողմի առարկությունները արձանագրվել է կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի ավարտին կազմված փաստաթղթում: Վարչապետ Սարգսյանը հայտարարեց, որ այդ ծրագիրն ընդունելի չէ Հայաստանի համար: «Մենք համաձայնություն չենք տվել մեր ռուս գործընկերներին, որպեսզի այդ ծառայությունը գործի Հայաստանում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---