Օդեսայում ադրբեջանցին կռիվ է սկսել հայի հետ առանց պատճառի՝ իմանալով միայն նրա ազգությունը

Օդեսայում ադրբեջանցին կռիվ է սկսել հայի հետ առանց պատճառի՝ իմանալով միայն նրա ազգությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Օդեսայում 22-ամյա ադրբեջանցի երիտասարդի կողմից ծեծի ենթարկված 31-ամյա Կարեն Կադեվչյանը վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում հեռացրել են նրա փայծախը: Այս մասին նա ասաց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, հավելելով, որ վիրահատությանը հաջորդած 4 օրը նրան պահել են վերակենդանացման բաժանմունքում:

«4 օր ռեանիմացիայում եմ պառկաց եղել, 7 օր էլ` պալատում: Հիմա արդեն տանն եմ, բայց էլի պառկած եմ: Գնում եմ պոլիկլինիկա վիրակապերս են փոխում», - ասաց Կադեվչյանը:

Պատմելով պատահածի մասին, երիտասարդն ասաց, որ նա ադրբեջանցուն «ոչ ճանաչում էր, ոչ էլ ինչ-որ կոնֆլիկտ էր հետն ունեցել»:

«Առաջին անգամ էի տեսնում նրան, հիմա դեմքն էլ չեմ հիշի: Իմ համակուրսեցիների հետ կանգնած էի, մոտեցավ, անունս իմացավ, հարցրեց` հա՞յ եմ. ասացի հա, ու ինքն առաջինը սկսեց հրել ինձ», - նշեց երիտասարդը:

Կադեվչյանը նշեց նաև, որ նրանք ադրբեջանցու հետ սովորում են տարբեր համալսարաններում: Հավելեց նաև, որ բողոք է ներկայացրել ոստիկանությանն ու երկու ամիս անց ադրբեջանցուն պետք է դատեն:

Օրերս ադրբեջանական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Օդեսայի ռազմածովային դպրոցում միջադեպ է տեղի ունեցել հայի ու ադրբեջանցու միջև: Ադրբեջանական լրատվականներից մեկի փոխանցմամբ` բախման պատճառ էին դարձել 35-ամյա ՀՀ քաղաքացի Կադեվչյանի «անվայել արտահայտությունները» ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հասցեին: Արդյունքում Կադեվչյանի ու 23-ամյա ադրբեջանցի Ռաշիդ Միրզաևի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: Հիվանդանոց տեղափոխված Կադեվչյանը դիմել էր ոստիկանություն, Միրզաևը ձերբակալվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---