Գերմանիայում կնշվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակը

Գերմանիայում կնշվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին և 28-ին Գերմանիայի Համբուրգ և Հուրթ (Քյոլնի մերձակայք) քաղաքներում կկայանա երկու բարեգործական մենահամերգ` նվիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին: Այն իրականանում է հիմնադրամի Գերմանիայի հանձնախմբի նախաձեռնությամբ և 2012 թ-ի դրամահավաքի շրջանակում:

Միջոցառմանը ելույթ կունենա Ռազմիկ Ամյանը:

Համերգի հասույթը կուղղվի Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հետագա կարիքներին: Օգոստոսի 6-ին հիմնադրամը հանդիսավոր պայմաններում բացեց մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերը: Այս ծրագրի համար միջոցները հավաքագրվել էին Հիմնադրամի բարերարներ Համո և Թամար Գրիգորյանների ընտանիքի նվիրատվություններց և համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---