WikiLeaks կայքի հիմնադիրը պատասխանել է Anonymous հաքերային շարժման ներկայացուցիչների դժգոհություններին

WikiLeaks կայքի հիմնադիրը պատասխանել է Anonymous հաքերային շարժման ներկայացուցիչների դժգոհություններին

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը պատասխանել է Anonymous հաքերային շարժման ներկայացուցիչների բողոքներին, ովքեր վրդովվել էին ռեսուրսի զարգացման համար գումարն նվիրաբերելու հայտարարությամբ: Ասսանժի նամակի հղումը հոկտեմբերի 15-ին հրապարակվել է WikiLeaks-ի միկրոբլոգում:

Ասսանժի խոսքով, սա հիշեցում է այն մասին, որ ամերիկյան իշխանությունների և հատուկ ծառայությունների գործողությունները և WikiLeaks-ի ֆինանսական շրջափակումը ուղղված են ռեսուրսի ոչնչացմանը:

Ասսանժի նամակը հրապարակվել է ի պատասխան այն հայտարարության, որն ավելի վաղ հայտնվել էր որոշ հայտնի միկրոբլոգերում, որոնք Anonymous-ի անունից էին վարվում: Դրանցում հաքերները խիստ բացասաբար են վերաբերել WikiLeaks-ի` նյութերը ռեսուրսի զարգացման համար գումար նվիրաբերելու մասին հայտարարությամբ ծածկելու որոշմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---