Բարսելոնայի պատկերասրահում հայտնաբերվել են Սալվադոր Դալիի աշխատանքների կեղծիքներ

Բարսելոնայի պատկերասրահում հայտնաբերվել են Սալվադոր Դալիի աշխատանքների կեղծիքներ

PanARMENIAN.Net - Բարսելոնայի պատկերասրահում ոստիկանությունն առգրավել է Սալվադոր Դալիի աշխատանքների47 կեղծիք ` «Փափուկ ժամացույցներ» շարքից: Հետաքննության արդյունքում ձերբակալվել է պատկերասրահի նախկին աշխատակիցը:

Դալիի համանման երկու աշխատանքներ, որոնք վաճառքի էին հանվել, կեղծ լիելու կասկածներ են առաջացրել:

Դրանից հետո, ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որի ընթացքում պարզ է դարձել, որ այդ աշխատանքներն ունեցել են միևնույն համարները, ստորագրվել են հեղինակի կողմից և ունեցել իսկության անհրաժեշտ սերտիֆիկատ:Վերջիններիս շնորհիվ էլ հենց բացահայտվել է մեքենայությունը: Հաղորդում է MIGnews գործակալությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---