The Rolling Stones ռոք-խումբը իր 50-ամյակի կապակցությամբ 4 համերգ կտա

The Rolling Stones ռոք-խումբը իր 50-ամյակի կապակցությամբ 4 համերգ կտա

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ The Rolling Stones ռոք-խումբը 5 տարիների ընթացքում առաջին անգամ կվերադառնա բեմ, որպեսզի առաջին ելույթից ի վեր տոնի իր 50 ամյա հոբելյանը, որը նշվում է այս տարի, հաղորդվում է երաժիշտների պաշտոնական ինտերնետային կայքում:

Ինչպես հաղորդվում է, երկու համերգներ տեղի կունենան Լոնդոնում նոյեմբերի 25-ին և 29-ին, ևս երկուսը` Նյու Յորքում դեկտեմբերի 13-ին և 15-ին: Երաժիշտները հանդիսատեսին անակնկալներ են խոստանում, մասնավորապես` բեմ պետք է դուրս գան «աստղային հյուրեր»` խմբի բարեկամները:

Երաժիշտներն իրենց երկրպագուներին ուրախացրել են նաև իրենց նոր սինգլով, որը կոչվում է Doom and Gloom:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---