Իրաքի նախագահ. Իրաքը կողմ է Սիրիայում ցանկացած քաղաքական կարգավորման, որը կդադարեցնի արյունահեղությունը

Իրաքի նախագահ. Իրաքը կողմ է Սիրիայում ցանկացած քաղաքական կարգավորման, որը կդադարեցնի արյունահեղությունը

PanARMENIAN.Net - Իրաքը կողմ է Սիրիայում ցանկացած քաղաքական կարգավորման, որը կդադարեցնի արյունահեղությունը: Այս մասին այսօր Բաղդադում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բնագնաց Լահդար Բրահիմիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Ջալյալ Թալաբանիին և վարչապետ Նուրի ալ-Մալիքին:

Իրաքի ղեկավարությունը հասկացրել է, որ սատարում է ալժիրցի դիվանագետի ջանքերին, որոնք ուղղված են «խաղաղ փոխհամաձայնության գալուն, ինչը կվերականգնի սիրիացիների միջև ազգային համաձայնությունը»:

Բաղդադաում Բրահիմին հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ մտադիր է Սիրիայում խաղաղապահ ուժեր տեղակայել: «Այդ տեղեկատվության աղբյուրը ես չեմ»,-ասել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---